Գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն՝ մոբիլիզացիայի են ենթակա մինչև 55 տարեկան քաղաքացիները
Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն՝ հավաքագրման ենթակա քաղաքացիների տարիքը մոբիլիզացիայի անհրաժեշտության դեպքում հասցվելու է 55–ի։ Այս մասին նախօրեին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Օրենքի ընդունումը կնպաստի Ուկրաինայի 40-55 տարեկան քաղաքացիներին իրականացնել իրենց սահմանադրական պարտքը հայրենիքի և նրա տարածքային ամբողջականության պահպանման գործում»,–ասվում է փաստաթղթի ծանուցման մեջ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։