Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սահմանադրական դատարանում ընթանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցի քննությունը։ Նիստի ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել է, որ գործ ունեն բավական լուրջ խնդրի հետ, այդ իսկ պատճառով իրենք, բացի ԱԺ պատգամավորներից, գործի քննությանը ներգրավել են նաև կառավարությանն ու Կենտրոնական բանկին: Գագիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ Սահմանադրական դատարանը հայցը քննելիս տարբեր կազմակերպություններից մի շարք դիմումներ է ստացել, ինչպես նաև ուսումնասիրել է կենսաթոշակային կուտակային համակարգի ոլորտում 50 երկրների փորձը։ ՍԴ նախագահի փոխանցմամբ՝ գործի ուսումնասիրության ընթացքում իրենք Կենտրոնական բանկից պահանջել և ստացել են 53 փաստաթուղթ:
ՍԴ նախագահ. «Գործ ունենք բավական լուրջ խնդրի հետ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սահմանադրական դատարանում ընթանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցի քննությունը։ Նիստի ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել է, որ գործ ունեն բավական լուրջ խնդրի հետ, այդ իսկ պատճառով իրենք, բացի ԱԺ պատգամավորներից, գործի քննությանը ներգրավել են նաև կառավարությանն ու Կենտրոնական բանկին:
Գագիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ Սահմանադրական դատարանը հայցը քննելիս տարբեր կազմակերպություններից մի շարք դիմումներ է ստացել, ինչպես նաև ուսումնասիրել է կենսաթոշակային կուտակային համակարգի ոլորտում 50 երկրների փորձը։ ՍԴ նախագահի փոխանցմամբ՝ գործի ուսումնասիրության ընթացքում իրենք Կենտրոնական բանկից պահանջել և ստացել են 53 փաստաթուղթ: