Արմեն Ռուստամյան. «Սա անկյունաքար է նաև ՍԴ–ի համար»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցներին գնացել է ՍԴ–ի նիստից և կիսվել իր տպավորություններով.
–Առաջին իսկ ելույթները, որ ունեցան դիմող կողմի ներկայացուցիչները, փաստեցին՝ այս օրենքի հակասահմանադրականությունն անհերքելի է։ Սա անկյունաքար է նաև ՍԴ–ի համար, քանի որ իրավական նորմերի հետ լուրջ խնդիրներ են առաջանում, և հնարավոր չէ անտեսել դա։
Ա. Ռուստամյանը հույս ունի, որ ՍԴ–ն կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում, անգամ ընդդիմության կողմից կիրառվող, և կառաջնորդվի զուտ իրավական տեսանկյունից։ Եվ այդ դեպքում, ըստ Ռուստամյանի, պարտադիր բաղադրիչը լիարժեք մերժելու այլ տարբերակ չի լինի։
–Բայց, ամենայն հավանականությամբ, միջանկյալ տարբերակով կգնա ՍԴ–ն, որը նման կլինի հայ–թուրքական արձանագրությունների ժամանակ կայացրած որոշմանը, ինչը կնշանակի էական փոփոխություններ կատարել այդ փաթեթի մեջ։ Հստա՛կ է, որ պարտադիր բաղադրիչը պետք է վերանայվի։ Ի դեպ, տարբեր երկրների հետ բոլոր օրինակները համեմատության տեղ չունեն։ Այն, ինչ Հայաստանում է ներդրվում, ունիկալ է, և միայն մեզ պարտադրված,–ասել է Ա. Ռուստամյանը։

7or.am