Տնտեսական

28.03.2014 12:38


Ա. Մինասյանը կուտակայինի մասին. «Նշված երաշխիքը համաչափ և իրավական չէ»

Ա. Մինասյանը կուտակայինի մասին. «Նշված երաշխիքը համաչափ և իրավական չէ»

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցի քննությանը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կողմնակիցների բերած փաստարկը, թե պարտադիր բաղադրիչն արժանապատիվ կենսաթոշակ է ապահովելու ապագա սերունդներին, ընդունելի չի կարող լինել, քանի որ պետության պարտականությունն արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու մասով չի կարող վերաբերել միայն մի անձի կամ սերնդի: Արծվիկ Մինասյանն իր խոսքում նշել է. «Ներկա կենսաթոշակառուներին չապահովելով արժանապատիվ կենսաթոշակով՝ կուտակային պարտադիր բաղադրիչը չի երաշխավորում դրա գործադրման դեպքում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը: Այն, որ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած վճարումների ամբողջ գումարի ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը 80%-ով երաշխավորում է ՀՀ-ն, հակասության մեջ է մտնում «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հետ»։

Արծվիկ Մինասյանը ուշադրության է արժանացրել այն փաստը, որ. «Պարզագույն հաշվարկներն անգամ վկայում են, որ կուտակվող միջոցները մի քանի անգամ գերազանցելու են օրենքով նախատեսված սահմանափակումները: Հետևաբար, նշված երաշխիքը համաչափ և իրավական չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը