Լրահոս

29.03.2014 08:40


«Մոլորակի ժամ». այսօր Երևանում մեկ ժամով կանջատվեն լույսերը

«Մոլորակի ժամ». այսօր Երևանում  մեկ ժամով կանջատվեն լույսերը

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:

Այս տարի «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 154 պետություններ: Ակցիան կունենա այսօր՝ տեղական ժամանակով՝ ժ. 20:30-ից 21:30-ը: Երեւան քաղաքում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը