Լրահոս

28.03.2014 17:49


Չուրկին. «Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող»

Չուրկին. «Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող»

ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի բանաձևի քվեարկության արդյունքները վկայում են, որ այս իրավիճակում Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք գնալ չի կարող։ Այս մասին ռուս լրագրողներին է ասել ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

«Արդյունքը մեզ համար բավականին լավն է. բարոյական և քաղաքական հաղթանակ մենք տարել ենք։ Հիմա, իհարկե, ոչ մի խոսք չի կարող գնալ Ռուսաստանի մեկուսացման մասին»,–ասել է նա։ Չուրկինի խոսքերով՝ մինչ Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով քվեարկությունը երկրները ճնշման էին ենթարկվում Արևմուտքի կողմից։

«Մի շարք երկրներ բողոքում էին, որ նրանք ենթարկվում են ճնշումների արևմտյան տերությունների կողմից, որպեսզի նրանք քվեարկեն ի պաշտպանություն այդ բանաձևի»,–ասել է նա ԳՎ–ի նիստի ավարտին։

Նշենք, որ Գլխավոր վեհաժողովին Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու բանաձևին դեմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58, կողմ՝ 11։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը