Սիրիայի հայության ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու հարցի վերաբերյալ
Քեսապի բռնազավթման ու Քեսապի հայության նոր բռնագաղթի կազմակերպիչները, ոչ պակաս չափով այն ծրագրավորողներն ու հրահրիչները այս գործողությամբ մի նոր ուժգին հարված են հասցրել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի հայությանը, սակայն նույն այդ գործողությամբ նրանք մի քանի ռազմավարական բնույթի սխալներ են գործել: Թվենք դրանք.
-բռնագաղթի նոր ցինիկ փաստով վերաբացել են Հայոց ցեղասպանության հիշողությունը եւ դրա ճանաչման, դատապարտման եւ հատուցման թղթածրարը,
-վերաբացել են Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Հայոց իրավունքների փաթեթի վերարծարծման եւ իրականացման խնդիրը,
-արթնացրել են ամբողջ հայությանը, ինչպես դա տեղի ունեցավ Սումգայիթյան ցեղասպանությունից հետո,
-վերաբացել են ընդհանրապես Մերձավոր Արեւելքի հայության, Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ կապված հարցերի եւ, մասնավորապես, հայկական բնակավայրերի ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրների ողջ համալիր փաթեթը:
Ներկա աշխարհում, սակայն, հայության անվտանգության եւ ինքնապաշտպանության խնդիրը պարզ կամավորական ջոկատների կազմավորման ու գործարկման միջոցով չի կարող լուծվել: Կամավորական ջոկատների կազմավորումը թեպետ պարտադիր, բայց ամենեւին բավարար պայման չէ հար քնեցվող թնջուկի կարգավորման:
Հայության կամավորական ինքնապաշտպանության ջոկատներն անհրաժեշտ է համախմբել Արեւմտյան Հայաստանի հռչակած մշտական զինված չեզոքության որոշման համաձայն, Արեւմտյան Հայաստանի պետական դրոշի ներքո:
Այդպես հնարավոր կլինի Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող ընդհանուր ռազմա-քաղաքական առճակատման պայմաններում, այս պահին առնվազն ձեւավորել անվտանգության ու խաղաղության այն կղզյակները, որոնք վաղը կարող են եւ պետք է դառնան գործոններ՝ հաստատելու համընդհանուր հաշտություն ու խաղաղություն երկրում:
Իրադարձությունների նման զարգացումները կանխազգալով մենք ժամանակին կայացրինք երկու որոշում: Առաջինը Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին» որոշումն է, ընդունված՝ 2011 թ. մարտի 29-ին, երկրորդը՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» հրամանագիրը, ընդունված՝ 2012 թ. դեկտեմբերի 26-ին:
Անտարակույս, այս երկու որոշումները կյանքի կոչելով հնարավոր է հայությանը դուրս բերել ճգնաժամային եւ վտանգավոր հեռանկարներով լեցուն այս իրավիճակից եւ պատշաճ կերպով ապահովել հայության անվտանգությունը, ինքնապաշտպանությունը եւ, ի հարկին, հիմնարար բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը:

Տիգրան Փաշաբեզյան