Լրահոս

28.03.2014 20:32


Թուրքիայում հնարավոր է՝ «Facebook»-ն էլ արգելափակվի

Թուրքիայում հնարավոր է՝ «Facebook»-ն էլ արգելափակվի

Թուրքիայում «Youtube»-ի և «Twitter»-ի արգելափակումից հետո հնարավոր է՝ նույն ճակատագրին արժանանա «Facebook»-ը։ Այս մասին ասվել է թուրքական «StarTV» հեռուստաընկերության եթերից։ Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի կառավարության հեռահաղորդակցության և կապի վարչությունը պատրաստվում է արգելափակել նաև «Facebook» սոցիալական կայքը։ Ըստ վարչության՝ «Facebook»–ի փակման վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ստացել, և այն դիտվում է որպես սպառնալիք Թուրքիայում ազգային անվտանգությանը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, Անկարայի վարչական դատարանի որոշմամբ, Թուրքիայում արգելափակվել է «Twitter» միկրոբլոգը։

Այս խորագրի վերջին նյութերը