Լրահոս

28.03.2014 19:12


Կիպրոսի խորհրդարանը պահանջել է կառավարությունից չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Կիպրոսի խորհրդարանը պահանջել է կառավարությունից չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Կիպրոսի ներկայացուցիչների պալատը (հանրապետութան խորհրդարանը) բանաձև է ընդունել՝ կառավարությունից պահանջելով դեմ հանդես գալ պատժամիջոցներին, որոնք կարող են վնասել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Փաստաթղթում կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողությունից, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, որը կարող է վնաս հասցնել Կիպրոսի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության հարաբերություններին։ Բանաձևին կողմ է քվեարկել 30 պատգամավոր բոլոր ընդդիմադիր կուսակցություններից։ Մեկ օրենսդիր կառավարող Ժողովրդավարական կուսակցությունից դեմ է քվեարկել, 15–ը՝ ձեռնպահ։

Այս խորագրի վերջին նյութերը