Փոխնախարար. «Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է դիմել ավանդական մեթոդներին»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջիկա օրերին ջերմաստիճանը 10-15 աստիճանով կնվազի։ Այսօրվա ասուլիսին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խորհուրդ է տրվել պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար դիմել ավանդական մեթոդներին:
«Խորհուրդ է տրվում այգիների հարակից ճանապարհների պատրաստել այրվող նյութերի կույտեր։ Դրանք պետք է այրել գիշերը` ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով, ամբողջ այգին կպատվի կայուն ծխածածկույթով: Իսկ այն այգիներում, որտեղ կա ոռոգման հնարավորություն, խորհուրդ է տրվում գիշերային ժամերին կատարել առատ ոռոգում»,–ասել է բանախոսը։
Ըստ փոխնարարի` ջերմաստիճանի անկման դեպքում Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում հնարավոր է՝ վնասվեն ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, իսկ ցածրադիր հատվածներում` վաղահաս խաղողի վազերի առանձին բողբոջներ, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավոր պտղատեսակներ և հոնենին:

7or.am