Լրահոս

28.03.2014 15:31


Մոսկվայում սպասում են Մերձդնեստրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին

Մոսկվայում սպասում են Մերձդնեստրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին

Ռուսատանում չկա տեղեկատվություն, որ Մերձդնեստրի վերաբերյալ 5+2 ձևաչափով բանակցությունները չեն հետաձգվել։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը Մոսկվա–Վիեննա տեսակամուրջի ժամանակ։

«Վերջին տեղեկությունն այն է, որ Մերձդնեստրի բանակցությունները չեն հետաձգվել, և մենք ապասում ենք, որ դրանք տեղի ունենան նշված ժամկետներում»,–ասել է նա։

1992–ից բախման կարգավորման կողմերը ներառում էին Մոլդովան և Մերձդնեստրը, ինչպես նաև ԵԱՀԿ–ն, Ռուսաստանը և Ուկրաինան՝ որպես միջնորդ։ 2005–ին ԵՄ–ն և ԱՄՆ–ը միացել են գործընթացին՝ որպես դիտորդ, և ձևաչափը դարձել է 5+2։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ բանակցությունների հետագա փուլը տեղի կունենա ապրիլի 10-11–ին Վիեննայում։

Տեղեկացնում է «interfax.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը