Լրահոս

28.03.2014 16:08


ՀՀԿ–ականը՝ ՍԴ–ում. «Եթե մենք կարողանայինք այլմոլորակային սկզբունքներով թռիչքային զարգացում ապահովել...»

ՀՀԿ–ականը՝ ՍԴ–ում. «Եթե մենք կարողանայինք այլմոլորակային սկզբունքներով թռիչքային զարգացում ապահովել...»

ՍԴ այսօրվա նիստում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «ԴԵՄ ԵՄ» շարժմանը, որ 4 ոչիշխանական խմբակցություններին ստիպեցին դիմել ՍԴ։ Հակոբյանը դժգոհել է, որ 4 տարի չեն կարողացել այս հարցով բանավեճ իրականացնել, և այժմ, ի վերջո, այդ հնարավորությունն ընձեռվել է։

Այնուհետև նա մանրամասն ներկայացրել է, թե ինչու էր անհրաժեշտ կիրառել կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը՝ ավելացնելով

–Անգամ եթե մեր պետությունը զարգանա, և այլմոլորակային սկզբունքներով թռիչքային զարգացում կարողանանք ապահովել, միևնույն է, մենք պետք է անցնեինք այս համակարգին։

Որոշ ժամանակ անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասել է, որ ստիպված է ընդհատել Հակոբ Հակոբյանին, քանի որ բարձր դատարանում քննարկվում է ոչ թե պարտադիր կուտակային համակարգի անհրաժեշտության, այլ սահմանադրականության հարցը։

–Հատուկ այդքան ժամանակ դրան նվիրել, կարծում եմ, տեղին չէ,–ընդգծել է Գ. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը