Լրահոս

28.03.2014 16:39


ԵՄ խորհրդատվական խումբն օժանդակում է հանցագործությունների վերլուծության շարունակական կարողությունների ձևավորման ուղղությամբ

ԵՄ խորհրդատվական խումբն օժանդակում է հանցագործությունների վերլուծության շարունակական կարողությունների ձևավորման ուղղությամբ

2014թ. մարտի 24-28-ը ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպել է դասընթաց «Հանցագործության դեմ պայքարողների գործիքակազմ. ինչպես վերապատրաստել վերլուծաբաններին» թեմայով: Դասընթացը կազմակերպվել է այն իրավապահ մարմինների մասնագետների համար, ովքեր հաջողությամբ մասնակցել և ավարտել են 2014թ. փետրվարին տեղի ունեցած «Քրեական հետախուզության վերլուծության հիմունքներ» դասընթացին: Այս դասընթացի համար ընտրված բոլոր մասնակիցներն ավարտել են քրեական վերլուծության ներածական կուրսը և ներկայումս ունեն բավարար հմտություններ մյուսներին վերապատրաստելու համար:

Հանցագործության վերլուծությունը լայնորեն տարածված չէ Հայաստանում, սակայն այս գործիքը կիրառվում է շատ երկրների իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են օրինակ Եվրոպոլը և Ինտերպոլը: Վերլուծությունը գործառնական ռազմավարական արժեք է հաղորդում տվյալներին` բացահայտելով տարբեր մոդելներ և կապեր հանցագործության և հանցավոր վարքի միջև, ինչը հնարավորություն է տալիս կայացնել խելամիտ ընտրություններ հանցագործությունների բացահայտման և ոստիկանական ռեսուրսների օգտագործման գործընթացում:

ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերի խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունն ասել է. «Այս աշխատակիցները հանդիսանում են պոտենցիալ և կայուն ազգային կարողությունների հիմքը հանցագործությունների վերլուծության համար: Նրանք այն նոր մոտեցման հետ ծանոթացող պիոներներն են, որը կարող է առաջարկել նոր և ավելի զարգացած հնարավորություններ հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման համար, ինչպես նաև կարող են օգնել որոշումների կայացման գործընթացում գիտականորեն ապացուցված և հաստատուն ապացույցների միջոցով»։

Այս խորագրի վերջին նյութերը