Լրահոս

28.03.2014 17:05


«The Wall Street Journal». «Սիրիական Քեսաբում Թուրքիան կրկնում է հայերի ցեղասպանությունը»

«The Wall Street Journal». «Սիրիական Քեսաբում Թուրքիան կրկնում է հայերի ցեղասպանությունը»

«The Wall Street Journal»–ը գրում է, որ Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, թուրքական ավազակային խմբավորումների վերջին հարձակումները սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հիշեցնում են 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Պարբերականը, մեջբերելով քեսաբցի ուսանողի խոսքերը, որը ներկայումս ապրում է ԱՄԷ-ում, փոխանցում է. «Վայրը, որտեղ մենք անց էինք կացնում մեր ամառային արձակուրդները, դարձել է մարտի դաշտ: Սիրիայի ազատ բանակը ռմբակոծությունների է ենթարկում այդ վայրը, իսկ սիրիական բանակն ամեն ինչ անում է Քեսաբը փրկելու համար: Նրանք, այդ թվում՝ իմ ընտանիքը, այդ մարտերից հետո կմնան առանց տանիքի»։

Հիշեցնենք, որ մարտի 21-ից սկսած՝ Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվում ծայրահեղական «Ան-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների կողմից։ Գրոհն իրականացվել է Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը