Լրահոս

29.03.2014 12:30


ԱՄՆ-ն աջակցում է քեսաբահայությանը

ԱՄՆ-ն աջակցում է քեսաբահայությանը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը խիստ անհանգստացած է քեսաբահայության անվտանգությանը սպառնացող բռնություններով։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ նշելով, որ բռնությունների հետևանքով հայ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ստիպված է եղել գաղթել Քեսաբից։

Նա ավելացրել է, որ սիրիական հակամարտությունը շարունակում է վտանգել այնտեղ ապրող քրիստոնյաներին, այդ թվում և՝ հայերին։

Հարֆի խոսքերով՝ ԱՄՆ–ն ակնկալում է, որ Քեսաբում մարտի բռնված խմբավորումները կպահեն իրենց խոստումը և չեն վնասի խաղաղ բնակչությանն ու սրբավայրերը։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել հակամարտությունից տուժածներին, սիրիաբնակ հայերին՝ նույնպես։ Պետդեպն ուշադրությամբ հետևում է Սիրիայում բնակվող հայերի հետ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք Քեսաբի դեպքերի հարցով սերտ կապի մեջ ենք Թուրքիայի և այլ երկրների կառավարությունների հետ, ստանում ենք նոր տեղեկություններ, ինչը, իհարկե, այդքան էլ հեշտ չէ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը