Մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սպիտակ – Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով փակվել էր ճանապարհից մոտ 10 մ հատված: Հրշեջ-փրկարարների և «Սպիտակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է:
Քարաթափում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին
Մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սպիտակ – Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով փակվել էր ճանապարհից մոտ 10 մ հատված:
Հրշեջ-փրկարարների և «Սպիտակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է: