Լրահոս

29.03.2014 14:04


Արամ Հարությունյան. Սերժ Սարգսյանն այնքան արագ է սլանում հակահայկական ուղղությամբ, որ անգամ Սաշիկի արագաչափերը չեն հասցնում ֆիքսել

Արամ Հարությունյան.  Սերժ Սարգսյանն այնքան արագ է սլանում հակահայկական ուղղությամբ, որ անգամ Սաշիկի արագաչափերը չեն հասցնում ֆիքսել

Այսօրվա ասուլիսին Եվրոպայի հայկական ֆորումի ներկայացուցիչ և Համահայկական ճակատի համակարգող Արամ Հարությունյանն անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներին։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության վերաբերյալ բանախոսն ասել է. «Սերժ Սարգսյանն այնքան արագ է սլանում հակահայկական ուղղությամբ, որ անգամ Սաշիկի արագաչափերը չեն հասցնում ֆիքսել»։

Խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ Արամ Հարությունյանը նշել է. «Հայաստանում, իրոք, շրջում է իշխանափոխության «ուրվականը»։ Այն հիսթերիան, որը կա հանրապետականի մոտ, ապացուցում է դա։ Ինչպես ասում են՝ մարտի են գնում ջահելները, այսինքն՝ մարդիկ, որոնց համար կուսակցական պատկանելությունը՝ խոսքը հանրապետականի ջահելների մասին է, սկսվում է Սերժ Սարգսյանով և ավարտվում Սերժ Սարգսյանով։ Քաղաքական հիշողություն չունեն, իրենք մոռանում են, որ հենց իրենց կուսակցությունն էր պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը,–ասել է բանախոսը՝ հավելելով,–Ես խորհուրդ կտամ քառյակին ուշադրություն չդարձնել ծղրտոցներին, որովհետև դրանք այն մարդիկ են որոնց կարիերան միայն ու միայն կապված է Սերժ Սարգսյանի հետ։ Այն ժամանակ, երբ նա չի լինի իշխանության, նրանց քաղաքականության մեջ չենք տեսնի»։

Արամ Հարությունյանը շեշտել է, որ Համահայկական ճակատն ու Եվրոպայի հայկական ֆորումն ողջունում է ՀՀ ԱԺ ոչիշխանական չորս ուժերին։

Ինչ վերաբերում է երկրում տիրող իրավիճակին, բանախոսը ասել է, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, և նրանք, ովքեր փորձում են թուլացնել 4 ոչիշխանական ուժերին կամ ստվեր գցել իշխանափոխության վրա, միանշանակ ծառայում են Բաղրամյան 26-ին։

Արամ Հարությունն այս իրավիճակում անհրաժեշտ է համարել քաղաքացիական և քաղաքական ուժերի միավորումը. «Քաղաքացիական հասարակության խնդիրները լուծելի են միայն քաղաքական դաշտում։ Մենք տեսնելու ենք կուտակայինի հետ կապված, տեսնելու ենք բնապահպանների խնդիրների հետ կապված։ Այսինքն, որևէ խնդիր առանձին ոլորտում չի կարող լուծվել, որովհետև լուծումները միայն քաղաքական պետք է լինեն»,–ասել է նա՝ հավելելով, որ այս իշխանությունը բոլոր ռեսուրսները սպառել է և որևէ հույս կապելը վերջինի հետ ցնորք է։

Արամ Հարությունյանը խոսել է նաև 4 քաղաքական ուժերի ձևավորած օրակարգի մասին. «Օրակարգը ձևավորված է։ Կոնսենսուս այդ իմաստով կա՝ կառավարության հրաժարականն է։ Սերժ Սարգսյանը պետք է այնքան խոհեմություն ունենա, որ փոխի կառավարությունը։ Ընդ որում, պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն, այլ ոչ թե հանրապետականի պադվալում կամ շտաբում որոշեն։ Ո՛չ, դա պետք է լինի համաձայնության արդյունքում, որպեսզի անցնցում իշխանափոխություն իրականանա և Սերժ Սարգսյանն ունենա ապահով ծերություն»,–նշել է նա՝ հավելելով, որ նախագահն ուրիշ տարբերակ չունի։

Ըստ բանախոսի, այսօր երկրի իշխանությունը վարում է խաղամոլի քաղաքականություն։ Սերժ Սարգսյանին էլ հորդորել է գնալ զիջումների հանուն սեփական անվտանգության. «Հակառակ դեպքում լինելու է քաղաքացիական պատերազմ և նույնիսկ քաղաքական ուժերը չեն կարողանալու զսպել։ Չարենցի ասած՝ գալու են ամբոխները խելագարված։ Եվ այդ ժամանակ չեն նայելու ջահել հանրապետական էր, թե տարեց հանրապետական»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը