ԱՀԿ նախագահ. «Կուտակային համակարգը կարող է նաև դառնալ համբերության կուտակման վերջին սահմանը»
Այսօրվա ասուլիսին Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, պատասխանելով լրագրողի հարցին թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ երեկ պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված ՀՀ Սահմանադրական դատարանի մեկնարկած նիստից, ասել է. «Սիմվոլիկ ասեմ, որ կուտակային համակարգը կարող է նաև դառնալ համբերության կուտակման վերջին սահմանը։ Շատ հնարավոր է, որ հենց այդ կուտակայինից սկսվի ամեն ինչ ու Սերժ Սարգյանը նաև չկարողանա դիմադրել։ Բայց այս իրավիճակում Գագիկ Հարությունյանը ունի պատմական շանս փրկելու Սերժ Սարգսյանին։ Ուզում եմ հավատալ, որ գոնե այս պահին չի ընդունի այնպիսի որոշում, որն ոչինչ չի ասի, որովհետև ոչինչ չասող որոշումները ժամանակ են ձգում և դա նորից կարող է բերել ամբոխներին խելագարված...»։
Արամ Հարությունյանը նշել է, որ Գագիկ Հարությունյանը պետք է նախօրոք դիմում գրի հրաժարականի, եթե իրոք գնա պարտադիր կուտակայինի չեղարկմանը, այլ ոչ թե ժամանակ ձգի։