Լրահոս

29.03.2014 14:58


Ուրիխանյանը առաջարկում է անվավեր ճանաչել անհամաչափորեն ծալված քվեաթերթիկները

Ուրիխանյանը առաջարկում է անվավեր ճանաչել անհամաչափորեն ծալված քվեաթերթիկները

ԱԺ քառօրյայի օրակարգում չներառված օրենքի նախագծերի շարքում ներառված է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախագիծը, որով նա առաջարկում է 2011 թվականի մայիս 26-ին ընդունված ԸՕ-ում ներառել բովանդակային նոր կետ, այն է՝ եթե քվեաթերթիկը ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքը հանդիսանում է որպես տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց, ապա այն անվավեր ճանաչել:

Որպես հիմնավորում նշվում է. «Քանի որ ՀՀ-ում քվեարկությունն իրականացվում է փակ գաղտնի կերպով և արգելված է որևէ կերպ հատուկ նշումների միջոցով կամ այլ ձևերով տարբերակել կոնկրետ քաղաքացու քվեաթերթիկը, սույն նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բացառելու հատուկ կերպով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը»:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը