Լրահոս

29.03.2014 21:01


«Ես՝ որպես բուհերում վարձավճարների դեմ շարժումը կազմակերպող ուսանող, միանում եմ ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանի կոչին»

«Ես՝ որպես բուհերում վարձավճարների դեմ շարժումը կազմակերպող ուսանող, միանում եմ ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանի կոչին»

Ելնելով երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից, ես՝ որպես բուհերում վարձավճարների դեմ պայքարն ու շարժումը կազմակերպող ուսանող, ողջունում և միանում եմ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանի համախմբման կոչին՝ իմ և իմ թիմակիցների աջակցությունն եմ հայտնում առավել արդյունավետ գործունեության ծավալման համար: Ստեղծված քաոսային իրավիճակից սեփական հայրենիքը դուրս բերելու համար մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, պարտավոր ենք և պատրաստ ենք սեփական լուման ներդնել:
Նախկինում եղած իրադարձություններին գումարվում են նաև այնպիսի խայտառակ իրողություններ, ինչպիսին է օրինակ դեմոկրատական երկրում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը՝ առանց կամավորության սկզբունքը և քաղաքացիների կամքը հաշվի առնելու, բացթողումներն ու թերացումները այնպիսի հիմնաքարային ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանության, կրթության և գիտության, բնապահպանության, առողջապահության և այլ ոլորտներ:
Կոչ եմ անում բոլոր տեսակի երիտասարդական միություններին և խմբավորումներին այս ծայրահեղ վիճակում ցուցաբերել հայրենասիրություն և նպատակասլացություն, շահերի համընդհանրության հիմունքով համախմբվել և պայքարել հանուն մեր և հաջորդող սերունդների առողջ ու խոստումնալից ապագայի համար:

Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը