Լրահոս

29.03.2014 23:14


Վահե Էնֆիաջյան. «Գործընթացն արդեն մեկնարկել է»

Վահե Էնֆիաջյան. «Գործընթացն արդեն մեկնարկել է»

Գործընթացն արդեն մեկնարկել է

Մարտի 25-ին, խորհրդարանական ամբիոնից միավորման ու համախմբման կոչ արեցի, որի նպատակն էր քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը. դրա անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ: Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է և յուրաքանչյուր վայրկյան լի անկանխատեսելի հետևանքով՝ գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական խորհրդարանական և արտախորհրդարանական կազմակերպություններ և խոշոր միավորումներ: Արդեն մի քանի օր է՝ ընթանում են ինտենսիվ հանդիպումների և քննարկումների շարք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է ըստ տրամաբանության, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկում ենք ստեղծված իրավիճակից արագ, արդյունավետ ելքերը գտնելու ճանապարհները, դրան տանող առաջարկները և լուծման իրական մեխանիզմները:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը