Լրահոս

31.03.2014 08:03


ՀՅԴ Հայաատանի երիտասարդական միությունը կազմակերպում է բողոքի երթ

ՀՅԴ Հայաատանի երիտասարդական միությունը կազմակերպում է բողոքի երթ

ՀՅԴ Հայաատանի Երիտասարդական Միությունը, ապրիլի 1-ին ժամը 19:00-ին կազմակերպում է բողոքի երթ դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկելու է ՀՅԴ «Արամ Մանուկյան» ե րիտասարդական կենտրոնից:

2013 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցավ դավադիր սպանություն՝ սպանվեց Հրաչ Մուրադյան ՀՀ քաղաքացին, ազատամարտիկը, դաշնակցականը, համայնքի ղեկավարը: Մեկ տարի անց դեռևս շարունակվում է նախաքննությունը, դեռևս պատժված չեն մեղավորները:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը՝ որպես սպանված ազատամարտիկ հերոսի գաղափարի և գործի ժառանգորդ հետամուտ է և մտահոգված մեր հայրենիքում տիրող անարդարության, անապահովության և անպատժելիության մթնոլորտով:

Ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող տեղի ունենալ սպանություններ, չեն կարող դավադիր կրակոցով սպանվել ՀԵՐՈՍՆԵՐ ու ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ:

Մենք՝ որպես երիտասարդներ հանձնառու ենք շարունակելու Հրաչ Մուրադյանի գործը և հիշեցնելու, որ դավադիր կրակոցով խեղդված ձայնը ու ընդհատված կյանքը հետնորդներ ու շարունակողներ ունի: Պահանջում ենք իրավասու մարմիններից շուտափույթ գտնել բոլոր մեղավորներին և արդարդատավարության միջոցով տալ համապատասխան իրավաչափ գնահատականները:

ՀՅԴ Հայաատանի Երիտասարդական Միություն

Այս խորագրի վերջին նյութերը