Փարիզի քաղաքապետը պատմության մեջ առաջին անգամ կին կլինի
Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն կդառնա Փարիզի նոր քաղաքապետը և առաջին կինը, որը կստանձնի այդ պաշտոնը։ Այդ են վկայում ՏԻՄ ընտրությունների պաշտոնական տվյալները՝ նախօրեին հրապարակված Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից: Իդալգոն, հավաքելով 53.5 % ձայն, հաղթանակ է տարել մրցակից Նատալի Կոստյուշկո Մորիզեի նկատմամբ։ Պաշտոնապես քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 5-ին քաղաքային խորհրդի նիստում՝ ձևավորված ՏԻՄ ընտրության արդյունքում։ Անն Իդալգոն եղելէ 2001-ից Փարիզի քաղաքապետ ընտրված Բերտրան Դելանոեի տեղակալը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։