Լրահոս

31.03.2014 11:50


«Խորհրդարանական կառավարման համակարգը չի վատը, Սերժ Սարգսյանի իշխելու մոլուցքն է վատը»

«Խորհրդարանական կառավարման համակարգը չի վատը, Սերժ Սարգսյանի իշխելու մոլուցքն է վատը»

Խորհրդարանական կառավարման համակարգը չի վատը, Սերժ Սարգսյանի իշխելու մոլուցքն է վատը:

Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր հավերժ վերարտադրությունն ապահովելու համար փոխելու է Սահմանադրությունը և անցում է կատարելու խորհրդարանական կառավարման մոդելին:Կարծում եմ, որ սա այն գիծն է, որն անցնելուց հետո մենք ուղղակի կկորցնենք մեր անկախությունը և պետականությունը:

Խնդիրն այն չէ, որ խորհրդարանական կառավարման մոդելը լավը չէ, խնդիրը Սերժ Սարգսյանի՝ իշխանության նկատմամբ մոլուցքն է: Այս մարդը 6 տարի շարունակ ռեժիմով ոչնչացնում է մեր տնտեսական և անվտանգության համակարգը, և սահմանադրության փոփոխությունն այս պարագայում ուղղված է նրան, որ նա պահի իր իշխանությունը և շարունակի «չերեզ» Սաշիկ և այլ բարեկամներ թալանել մեզ: Սահմանադրական բարեփոխումները պետք է կատարեն լեգիտիմ իշխանությունները, իսկ Սերժ Սարգսյանը երբեք լեգիտիմ չի եղել ու չի էլ լինի:

Սերժ Սարգսյանի վերարտադրվելու դեմ պայքարը պետք է լինի ընդիմադիր քաղաքական ուժերի օրակարգի առանցքը: Այսօր ընդդիմությունն ընտրել է իշխանափոխության փուլային տարբերակը, սակայն պետք է պատրաստ լինել նաև փաթեթային տարբերակին: Այդ տարբերակը կարելի է գործարկել այն պահից, երբ հրապարակայնորեն կհայտարարվի այն մասին, որ Սահմանադրությունը փոխվում է:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը