Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 23-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, շորթման` 1, մաքսանենգության 4 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, կողոպուտի և յուրացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 2-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 4 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանրապետությունում առատ ձյուն տեղացած օրը` մարտի 30-ին, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, որից 3 դեպք` Երևանում` 5 մարմնական վնասվածքով, 3-ը` հանրապետության տարածքում` 4 մարմնական վնասվածքով:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 23-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, շորթման` 1, մաքսանենգության 4 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, կողոպուտի և յուրացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 2-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 4 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանրապետությունում առատ ձյուն տեղացած օրը` մարտի 30-ին, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, որից 3 դեպք` Երևանում` 5 մարմնական վնասվածքով, 3-ը` հանրապետության տարածքում` 4 մարմնական վնասվածքով: