Ղրիմի նոր Սահմանադրությունը հնարավոր է՝ ընդունվի ապրիլի 10-ին
Ղրիմի նոր Սահմանադրությունը հնարավոր է՝ ընդունվի ապրիլի 10-ին։ Սահմանադրական հանձնաժողովի, Ղրիմի պետխորհրդի առաջին փոխխոսնակ Գրիգորի Իոֆֆեն «Կոմմերսանտին» տված հարցազրույցում նշել է, որ այդպիսի կարճ ժամկետ որոշել են պատգամավորները։
«Կարելի է ասել, որ Ղրիմի Սահմանադրությունը գործում է նույն դրույթներով, որոնք չեն հակասում ՌԴ Սահմանադրությանը, բայց դա միայն գեղեցիկ բանաձև է։ Գրեթե ամենը, ինչ կա Ղրիմի Սահմանադրության մեջ, Ռուսաստանում չի գործում՝ բացառությամբ օրհներգի, դրոշի, զինանշանի: Իսկ սուբյեկտի գոյությունը ՌԴ–ում՝ առանց Սահմանադրության, իրավական տեսանկյունից նորույթ է։ Բայց դա չի նշանակում, որ մեզ ասել են՝ երկու շաբաթ, ու վերջ։ Դա մենք ենք մեզ համար որոշել»,–ասել է Իոֆֆեն։ Քաղաքական գործիչը նշել է, որ Սահմանադրությունը պետք է հարմարեցնել ռուսական օրենսդրությանը։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է խորհրդարանի փոփոխություն, ըստ որի՝ այն ոչ միայն նորմատիվ ակտեր կընդունի, այլև օրինագծեր։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։