Լրահոս

31.03.2014 12:44


Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր

Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև  ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր

Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը