Լրահոս

31.03.2014 13:08


Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը

Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը

«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանրվիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները:

Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել ենՀայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:

Ներկայացվող տեսանյութը խարխուլ, կոմունալ բոլոր պայմաններից զուրկ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:

http://youtu.be/4GVr0xqtLbc

Այս խորագրի վերջին նյութերը