Լրահոս

31.03.2014 13:47


«Մերոնք դրսում». այս շաբաթ՝ առանց գոլերի

«Մերոնք դրսում». այս շաբաթ՝ առանց գոլերի
Այս խաղափուլում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկն աչքի չընկավ գոլերով կամ գոլային փոխանցումներով պաշտոնական խաղերում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Տոմ»-«Դինամո»՝ 1:3, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Սպարտակ» Սեմեյ՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Էկրանաս»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 58-րդ րոպեին:


Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սլովացկո»՝ 3:2, չի խաղացել վնասվածքի պատճառով:

Արտակ Դաշյան, Բահրեյնի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Օրդաբասի»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 83-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Անժի»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Վոլին»՝1:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 55-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Շտուտգարտ» - «Բորուսիա» Դորտմունդ` 2:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Սպարտակ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Սպարտակ» Սեմեյ՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Սպարտակ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «ԲԿՄԱ»-«Վոլգա» հանդիպումը կկայան այսօր:

Այս խորագրի վերջին նյութերը