Լրահոս

31.03.2014 14:43


«Վարչապետի և նրա «թիմի» հասցեին ամենաանկեղծ հայհոյանքները ՀՀ քաղաքացու պատասխանն են»

«Վարչապետի և նրա «թիմի» հասցեին ամենաանկեղծ հայհոյանքները ՀՀ քաղաքացու պատասխանն են»

Այսօր լրատվական կայքերից մեկը մի հետաքրքիր և հումորային հոդված էր գրել, որտեղ ներկայացրել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմերի համեմատականը:
Հոդվածի հեղինակը, բնականաբար, ընտրանքային մոտեցում է ցուցաբերել, և «վարչապետի թիմ» մասում նշել անձանց, ովքեր, իբր, ունեն գիտական աստիճաններ, ավարտել են արտասահամանյան բուհեր, գրագետ, կիրթ, հայրենասեր անձինք են, գիշեր ու զօր տառապում ու տանջվում են երկրի համար, դրա համար աղքատությունը այսօր երկրում անընդհատ աճում է, մարդիկ՝ արտագաղթում, հուսալքվում:

Չեմ ուզում անդրադառնալ այն ընտրանքային մոտեցմանը, որը ցուցաբերել է չստացված հեղինակը` հոդվածում դիլետանտային թևով բյուրեղացնելով «վարչապետի թիմը» և ներկայացնելով պլպլան կրթված ու գիտնական տղերքին, բնականաբար, դիտավորյալ չնշելով հայհոյող նախարարներին և ամեն քայլափոխին ՀՀ քաղաքացու արժանապատվությունը վիրավորող չինովնիկներին: Այս ամենը գիտի յուրաքանչյուր քաղաքացի, և շատ լավ գիտի:
Ես իմ կողմից միայն բարձրաձայն, ի լուր հոդվածագրի, վարչապետի և նրա «բյուրեղացված» թիմի, կհայտարարեմ՝ ԹՔԱԾ ՈՒՆԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՆ ԹԻՄԻ ՎՐԱ, ՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՎԵԼ Է ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ:

Թքած ունեմ նշված անձանց գիտական աստիճանների վրա, թքած ունեմ նրանց՝ արտասահմանում ստացած կրթությունների վրա, թքած ունեմ նրանց այս կամ այն կառույցում Հայաստանի ներկայացուցիչ լինելու վրա, թքած ունեմ նրանց այս կամ այն բուհում դասավանդելու վրա, եթե նրանք չեն կարողանում կատարել իրենց կարևորագույն ֆունկցիան` չեն ապահովում ՀՀ քաղաքացու բարեկեցությունը՝ արժանանալով ՀՀ քաղաքացու կողմից վարչապետի և նրա «թիմի» հասցեին ամենաանկեղծ հայհոյանքներին:
Սա էլ ձեզ ՀՀ քաղաքացու պատասխանը:

Հ.Գ. Ի դեպ, նման «բյուրեղացված» վարչապետի թիմ ներկայացնող հեղինակը լավ կլինի՝ թեթևակի, հպանցիկ անդրադառնա նաև վարչապետի և նախարարների այլ հետաքրքրություններին:
Դե եթե գրում եք, ամեն ինչ գրե՛ք ու մինչև վերջ գրե՛ք, էլի:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը