Լրահոս

31.03.2014 14:49


«Սերժ Սարգսյանն անմիջականորեն պատասխանատու է Քեսաբում տեղի ունեցածի համար»

«Սերժ Սարգսյանն անմիջականորեն պատասխանատու է Քեսաբում տեղի ունեցածի համար»

Նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Սերժ Սարգսյանն անմիջականորեն պատասխանատու է այն բաների համար, որ տեղի ունեցան սիրիական հայաբնակ Քեսաբում: Սարգսյանի վարչակարգը՝ իր ապաշնորհ քաղաքականությամբ, առիթ տվեց հայերի դեմ նման գործողությունների իրականացման համար: Համայն հայությանը պաշտպան կանգնելու, սիրիահայերին աջակցելու փոխարեն վարչակարգը զբաղված է այլ գործով, քանի որ հիմնական շարժառիթը պետական շահը չէ, այլ նյութական շահագրգռվածությունը: Այդ է պատճառը, որ հիմա, Քեսաբի դեպքերի հետ կապված, ականատես ենք այդքան չմոտիվացված պետական արձագանքի: Լավ է՝ գոնե հասարակական հատվածն է արձագանքում:

Եթե 1915-ին ցեղասպանվելու փաստը շատերը փորձում են բացատրել պետականություն, կազմակերպվածություն չունենալու փաստով, ապա այսօրվա Քեսաբի դեպքերը առնվազն ամաչեցնող պիտի լինեն այդ մարդկանց և բոլորիս համար: Ունենալով պետություն՝ մենք այսօր էլ չենք կարողանում պաշտպանել հային, և սա անմիջականորեն քաղաքական իշխանությունների պատասխանատվությունն է:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը