Մերի Մովսիսյան. «Ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի վերջին մոհիկանը»
Կուտակայինը հերիք չէր, այս ձյունն էլ պարտադիր եկավ։ Հիմա էլ գյուղացիները ոտքի կկանգնեն։ Հետո էլ քաղաքաբնակները ոտքի կկանգնեն։ Քաղաքաբնակնե՞րն ինչու։ Միրգ չի լինի, ինչ էլ լինի՝ կարտահանեն՝ առանց բավարարելու տեղական սպառման շուկան։ Քաղաքացիներն էլ հիմնականում ստիպված կլինեն միրգը ձեռք բերել աստղաբախշական գներով. նորից բողոքներ, որն էլ կառավարության համար նոր գլխացավանք կդառնա։
Սակայն սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Սերժ Սարգսյանն՝ իր վարչապետի օգնությամբ, նպաստեց սեփական իշխանության թուլացմանը, որի անկման արագությունը նկատվում է ժամ առ ժամ։ «Ցեղապետի» դիրքերի թուլացումը նկատում են նաև նրա ցեղակիցները (խոսքը ժողգործիքների նվագախմբի ցեղակիցների մասին չէ. նրանք վերջում դառնալու են մարգինալ, մարեն-գնան)։ Ի տարբերություն ցեղապետի՝ նրանց մեջ չի մահացել ինքնապահպանման բնազդը. որքան էլ տարօրինակ լինի, նրանք «ցեղապետի» պես մազոխիստական դրսևորումներ չեն ցուցաբերում։ Ցեղակիցները, ճիշտ է, լռում են, բայց բարձր գնահատելով սեփական անվտանգությունը, հասկանալով, որ ցեղապետի իշխանությունը չի կարողանում ապահովել դա վերջիններիս համար, ամեն դեպքում, սթափ գնահատելով իրականությունը, փորձելու են ռացիոնալ լուծում գտնել։ Բնական է, որ ցեղապետի թուլացման պայմաններում ինքնապահպանման բնազդից ոչ զուրկ ցեղակիցներն առաջին իսկ վտանգի դեպքում կլքեն նրան։ Ու այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի «վերջին մոհիկանը», ո՞վ կմնա նրա կողքին մոտալուտ «գահընկեցության» պահին։
Հիմա դիտարկենք երևույթը քաղաքագիտական տեսանկյունից։ Սերժ Սարգսյանը չի սիրում թիմի հետ աշխատել. թիմ՝ որպես այդպիսին, նա չունի։ Ականներն ու ժողգործիքները նրա համար երբեք թիմ չեն եղել և չեն կարող լինել, քանզի նա նրանց ասոցացրել է հաճախորդների հետ, բայց ոչ երբեք թիմի։ Հիմա հանրապետականները, ճիշտ է, ֆորմալ առումով նախագահի թիմակիցներ են հանդես գալիս, բայց նաև գիտակցում են, որ դա միայն ֆորմալ է։ Նրանք շատ լավ գիտակցում են երկրում առկա վիճակն ու մոտալուտ իրենց շահերը չարտահայտող գործընթացները։ Մեծ հաշվով, Սարգսյանն այս վեց տարիների ընթացքում միայնակ է գործել, իսկ կուսակցությունն օգտագործել է որպես միջոց։ Հետևապես, քիչ թե շատ գիտակից հանրապետականը կմտածի՝ ինչո՞ւ նրա արածների «ամբողջական փաթեթի» համար պատասխան տամ, եթե կարող է ընդունել սեփական սխալներն ու կես ճանապարհից հետ դառնալ։ Շատերն այդպես էլ մտածում են. մնում է՝ կամք ցուցաբերեն, ու ընդունելով սեփական սխալները՝ գնան իրենց քաղաքականկարգավիճակին համապատասխան համագործակցության՝ անցնեն ժողովրդի կողմը՝ գործելով հանուն ժողովրդի ու ժողովրդի համար։
Մերի Մովսիսյան. «Ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի վերջին մոհիկանը»
Կուտակայինը հերիք չէր, այս ձյունն էլ պարտադիր եկավ։ Հիմա էլ գյուղացիները ոտքի կկանգնեն։ Հետո էլ քաղաքաբնակները ոտքի կկանգնեն։ Քաղաքաբնակնե՞րն ինչու։ Միրգ չի լինի, ինչ էլ լինի՝ կարտահանեն՝ առանց բավարարելու տեղական սպառման շուկան։ Քաղաքացիներն էլ հիմնականում ստիպված կլինեն միրգը ձեռք բերել աստղաբախշական գներով. նորից բողոքներ, որն էլ կառավարության համար նոր գլխացավանք կդառնա։
Սակայն սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Սերժ Սարգսյանն՝ իր վարչապետի օգնությամբ, նպաստեց սեփական իշխանության թուլացմանը, որի անկման արագությունը նկատվում է ժամ առ ժամ։ «Ցեղապետի» դիրքերի թուլացումը նկատում են նաև նրա ցեղակիցները (խոսքը ժողգործիքների նվագախմբի ցեղակիցների մասին չէ. նրանք վերջում դառնալու են մարգինալ, մարեն-գնան)։ Ի տարբերություն ցեղապետի՝ նրանց մեջ չի մահացել ինքնապահպանման բնազդը. որքան էլ տարօրինակ լինի, նրանք «ցեղապետի» պես մազոխիստական դրսևորումներ չեն ցուցաբերում։ Ցեղակիցները, ճիշտ է, լռում են, բայց բարձր գնահատելով սեփական անվտանգությունը, հասկանալով, որ ցեղապետի իշխանությունը չի կարողանում ապահովել դա վերջիններիս համար, ամեն դեպքում, սթափ գնահատելով իրականությունը, փորձելու են ռացիոնալ լուծում գտնել։ Բնական է, որ ցեղապետի թուլացման պայմաններում ինքնապահպանման բնազդից ոչ զուրկ ցեղակիցներն առաջին իսկ վտանգի դեպքում կլքեն նրան։ Ու այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի «վերջին մոհիկանը», ո՞վ կմնա նրա կողքին մոտալուտ «գահընկեցության» պահին։
Հիմա դիտարկենք երևույթը քաղաքագիտական տեսանկյունից։ Սերժ Սարգսյանը չի սիրում թիմի հետ աշխատել. թիմ՝ որպես այդպիսին, նա չունի։ Ականներն ու ժողգործիքները նրա համար երբեք թիմ չեն եղել և չեն կարող լինել, քանզի նա նրանց ասոցացրել է հաճախորդների հետ, բայց ոչ երբեք թիմի։ Հիմա հանրապետականները, ճիշտ է, ֆորմալ առումով նախագահի թիմակիցներ են հանդես գալիս, բայց նաև գիտակցում են, որ դա միայն ֆորմալ է։ Նրանք շատ լավ գիտակցում են երկրում առկա վիճակն ու մոտալուտ իրենց շահերը չարտահայտող գործընթացները։ Մեծ հաշվով, Սարգսյանն այս վեց տարիների ընթացքում միայնակ է գործել, իսկ կուսակցությունն օգտագործել է որպես միջոց։ Հետևապես, քիչ թե շատ գիտակից հանրապետականը կմտածի՝ ինչո՞ւ նրա արածների «ամբողջական փաթեթի» համար պատասխան տամ, եթե կարող է ընդունել սեփական սխալներն ու կես ճանապարհից հետ դառնալ։ Շատերն այդպես էլ մտածում են. մնում է՝ կամք ցուցաբերեն, ու ընդունելով սեփական սխալները՝ գնան իրենց քաղաքական կարգավիճակին համապատասխան համագործակցության՝ անցնեն ժողովրդի կողմը՝ գործելով հանուն ժողովրդի ու ժողովրդի համար։
Մերի Մովսիսյան