Լրահոս

31.03.2014 17:13


Մոսկվայում նորաձևության ցուցադրություն է անցկացվել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար

Մոսկվայում նորաձևության ցուցադրություն է անցկացվել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար

Ռուսական նորաձևության «Մերսեդես–Բենց» շաբաթը և «Bezgraniz Couture» հատուկ նորաձևության միջազգային մրցույթը հավաքածուներ են ներկայացրել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։ Միջազգային նորաձևության զանգվածային իրադարձությունների շարքում այսպիսի ցուցադրություն առաջին անգամ է անցկացվում։ Ցուցադրությանը մասնակցել են վեց ռուսական դիզայներ և երկու վարպետ Պորտուգալիայից ու Ավստրալիայից։ Յուրաքանչյուրը ստեղծել է հինգ ձեռք հագուստ՝ տարբերվող հատուկ կարով, բայց հետաքրքիր լուծումներով։ Հագուստը ցուցադրել են սահմանափակ հնարավորություններով մոդելները, նրանք էլ խորհուրդներ են տվել դիզայներներին և ցանկություն հայտնել յուրաքանչյուր կերպարի վերաբերյալ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը