Արշակ Մուսախանյան.«Խնդիրը լինելու է ոչ թե գրասենյակային, այլ փողոցային աշխատանքը»
ILur.am-ը Կոնգրեսի և ԲՀԿ-ի երիտասարդների հանդիպման, հետագա անելիքների, հրապարակային գործունեության վերաբերյալ զրուցել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արշակ Մուսախանյանի հետ:
–Արշա՛կ, հակիրճ կպատմե՞ս մարտի 28-ին ՀԱԿ և ԲՀԿ երիտասարդների միջև կայացած հանդիպման մասին:
–Պետք է նշել, որ ԲՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Վահե Էնֆիաջյանի առաջարկությունը տրամաբանական շարունակությունն էր այն բանի, ինչն այժմ կատարվում է Ազգային ժողովում՝ չորս խմբակցությունների միջև: Խոսքը վերաբերում է ապրիլի 28-ին կառավարությանը հրաժարական հայտնելու գործընթացին: Այս կապակցությամբ փորձում ենք իրականացնել նաև կուսակցությունների երիտասարդների մոբիլիզացիա և համատեղ գործողությունների կազմակերպում: Այն հանդիպումները, որոնք կայացել են մինչ օրս, կրում են խորհրդակցական բնույթ, սակայն չի բացառվում, որ շուտով անցնենք որոշակի գործողությունների: Խնդիրը և նպատակը լինելու է երիտասարդական թևերի ներգրավումը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մեջ:
–Նմանատիպ հանդիպումները ինչպիսի՞ նպատակներ են հետապնդում:
–Մենք մոտ օրերս նույնպես նախատեսում ենք հանդիպումներ, որոնց հիմնական թեման լինելու է հանրային գործողությունների կազմակերպումը: Դրանք կլինեն ակցիաների, իրազեկման կամ թռուցիկներ բաժանելու տեսքով: Ֆորմատը այժմ քննարկվում է, սակայն մեր խնդիրը լինելու է ոչ թե գրասենյակային, այլ փողոցային, հրապարակային աշխատանքը: Երտասարդների հիմնական մասն այս առումով փորձառու է, և մշակվել է ուժեղ գործողությունների պլան, որը կկարողանա որոշակի իրավիճակ փոխել թե՛ հանրային կյանքում, թե՛ մեդիա ոլորտում:

Մանրամասները՝ ilur.am–ում։