Լրահոս

31.03.2014 17:28


Տիգրան Սարգսյանը կմասնակցի Իսպանիայի նախկին վարչապետի մահվան սգո արարողությանը

Տիգրան Սարգսյանը կմասնակցի Իսպանիայի նախկին վարչապետի մահվան սգո արարողությանը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:
Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին:

Այս խորագրի վերջին նյութերը