Լրահոս

01.04.2014 10:26


Բքի պատճառով Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Բքի պատճառով  Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի
1-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը:

Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը