Օմբուդսմենը գյուղնախարարության ջանքերն անբավարար է համարում
Գյուղատնտեսության նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման, կարկտահարման և 2013-ի այլ խնդիրները.
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
· Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ:
· Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:
· Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:
· Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից:
· Բավարար քանակի սպանդանոցներ չեն հիմնվել անասնագլխաքանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի էունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը:
· Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ։
· ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքիանվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականինիրականացվել է 220 ստուգում, որից 91-ը՝ պլանային, 114-ը՝ ոչ պլանայինև 15-ը՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումներիվերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մասին, որոնցից 75գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանքնշանակելու մասին որոշում: Ծառայության պետի 110 հրամաններովիրականացվել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ,որոնցից 1106-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ ևկազմվել է իրացումը կասեցնելու վերաբերյալ 360 արձանագրություն:
· 2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյուղացիականտնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղիսպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղությամբ:
· Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համարՆախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ էներկայացրել:
· 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմիաստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածրգներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա:
Օմբուդսմենը գյուղնախարարության ջանքերն անբավարար է համարում
Գյուղատնտեսության նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման, կարկտահարման և 2013-ի այլ խնդիրները.
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ
Արձանագրված դրական զարգացումները
Պաշտպանի աշխատակազմ