Լրահոս

01.04.2014 11:11


Նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպանին

Նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն   ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպանին

Մարտի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ Նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը