Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար-փետրվարին կրճատվել է 4.4%-ով
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել է 4,4 %-ով՝ մինչև 1473.6 մլն կՎտժ, - ասված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Այս ընթացքում ՋԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7,8%-ով՝ մինչև 879 մլն կՎտժ: Միևնույն ժամանակ, ՀԷԿ–երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13%-ով՝ մինչև 232.9 մլն կՎտժ, ՀԱԷԿ–ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 21,2%-ով՝ մինչև 360,5 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 62.9 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա 2013-ի հունվար-փետրվարի 44.4 հազարի փոխարեն:

Աղբյուրը՝ ilur.am