Լրահոս

01.04.2014 19:50


Սերբիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրավիճակի պատճառով

Սերբիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրավիճակի պատճառով

Սերբիան հարգում է ՄԱԿ–ի անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, բայց չի պատրաստվում կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է երկրի տեխնիկական կառավարության փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչը Բրյուսել այցի ավարտին։ Սերբիայի պատվիրակությունը վարչապետ Իվիցա Դաչիչեի գլխավորությամբ նախօրեին եղել է բելգիական մայրաքաղաքում, որտեղ հանդիպել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին։

Նշենք, որ Սերբիայի ներկայիս կառավարությունը տեխնիկական է. մարտին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և կառավարության նոր կազմը դեռևս չի ձևավորվել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը