Լրահոս

01.04.2014 11:52


Պաշտոնական տվյալներով՝ մարտին Հայաստանում գնաճը կազմել է 0.4%

Պաշտոնական տվյալներով՝ մարտին Հայաստանում գնաճը կազմել է 0.4%

Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա մարտին գնանկումը կազմել է 0.4 %, ինչը պայմանավորված է սննդամթերքի գների 0.8% անկումով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, դրա հետ մեկտեղ ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ, իսկ գները ծառայությունների սակագներն աճել են 0.3%: 2014 թվականի հունվար - մարտին սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2 %, այդ թվում, պարենայի ապրանքների համար` 102.3 % (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), ոչ պարենային ապրանքների համար` 99.4 %, իսկ ծառայությունների համար` 100.1 %: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 104.6%, 103 %, 103 % և 108.7 %, իսկ 2014-ի մարտին, 2013-ի մարտի համեմատ համապատասխանաբար կազմել են` 103.8 %, 101.7 %, 102.4 % և 108,6 %:

Ըստ վիճակագրության, մարտի գնանկումը պարենային ապրանքների շուկայում (1 %) հիմնականում պայմանավորված է եղել բանջարեղենի և կարտոֆիլի` 6,2 %, կենդանական և բուսական ծագումով յուղերի` 1.3 % էժանացումներով, իսկ ձկնեղենը թանկացել է 1%: Հետազոտվող 13 խումբ ապրանքներից 7-ում գները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 6,2-0,1 %, իսկ մնացած 6-ում աճել են 0,1-1,4 %: Մասնավորապես, բանջարեղենի խմբում հատկապես առանձնացել է կանաչ սոխի գնի 38.8%, ինչպես նաև կանաչու`23,8 %, ճակնդեղի`8 %, կարտոֆիլի` 6.2%, սմբուկի` 5.2% էժանացումները:

Մանրամասները՝ ilur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը