Լրահոս

01.04.2014 11:57


Ականի պայթյունի հետևանքով ավագ լեյտենանտ է զոհվել

Ականի պայթյունի հետևանքով ավագ լեյտենանտ է զոհվել

Մարտի 31-ին ղարաբաղաադրբեջանական սահմանային գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ. ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը