Լրահոս

01.04.2014 12:45


Պակիստանի նախկին նախագահ Մուշարրաֆին մեղադրել են պետական դավաճանության մեջ

Պակիստանի նախկին նախագահ Մուշարրաֆին մեղադրել են պետական դավաճանության մեջ

Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահ, գեներալ Պերվեզ Մուշարրաֆին պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին։ Եթե նրա մեղքն ապացուցվի դատարանում, նրան մահապատիժ է սպառնում։ Դատարանն արձանագրել է, որ Մուշարրաֆը 2007–ին խախտել է Սահմանադրության դրույթները, երբ երկրում մտցրել է արտակարգ իրավիճակ՝ զգալիորեն ընդլայնելով սեփական լիազորությունները։ Այն ժամանակ նա հրամայել է ձերբակալել երկրի Գերագույն դատարանի դատավորներին։ Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ իրեն հետապնդում են քաղաքական մոտիվներով։ Դատավորը բարձրացրել է մեղադրական հինգ կետ, որոնցից յուրաքանչյուրին Մուշարրաֆը պատասխանել է. «Մեղավոր չեմ»,– իր խոսքում էլ նշել, որ ինքը հայրենասեր է։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը