Լրահոս

01.04.2014 12:36


ԱԺ–ում մեկնարկել է ոչիշխանական 4 ուժերի համատեղ դռնփակ նիստը

ԱԺ–ում մեկնարկել է ոչիշխանական 4 ուժերի համատեղ դռնփակ նիստը

Քիչ առաջ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունում մեկնարկել է ոչիշխանական 4 ուժերի համատեղ դռնփակ նիստը։ Դրան մասնակցում են ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ–ից՝ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ–ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը։

Ենթադրվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի մանրամասները։

Այս խորագրի վերջին նյութերը