Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. օգոստոսի 3-ից մինչև 2014թ. հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում պետական գնումներ կատարելու նպատակով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ ղեկավարը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ և լինելով իր կողմից կազմակերպված մրցույթների անցկացման կարգը գնահատող հանձնաժողովի նախագահ, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը` ՊՈԱԿ-ին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին պատճառելով խոշոր վնաս: Կատարվում է նախաքննություն:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. օգոստոսի 3-ից մինչև 2014թ. հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում պետական գնումներ կատարելու նպատակով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ ղեկավարը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ և լինելով իր կողմից կազմակերպված մրցույթների անցկացման կարգը գնահատող հանձնաժողովի նախագահ, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը` ՊՈԱԿ-ին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին պատճառելով խոշոր վնաս:
Կատարվում է նախաքննություն: