Լրահոս

01.04.2014 13:53


Եզդիների ՀԿ-ների դիրքորոշումն անփոփոխ է. Մանվել Բադեյանը խախտել է էթիկայի նորմերը

Եզդիների ՀԿ-ների դիրքորոշումն անփոփոխ է. Մանվել Բադեյանը խախտել է էթիկայի նորմերը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստին հրավիրել էին «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերջինների ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ինչպես դռնփակ նիստից հետո հայտնեցին «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազին, իրենց դիրքորոշումն անփոփոխ է. պատգամավորի կողմից եղել է անթույլատրելի պահվածք, արտահայտություն, որին իրենք հենց նույն օրը գնահատական տվել են: Այժմ իրենք ակնկալում են լսել ԱԺ խմբակցությունների գնահատականը: Իսկ Սաշիկ Սուլթանյանի բնորոշմամբ՝ իրենք միանշանակ այն կարծիքին են, որ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը: «Պահանջն այն է, որպեսզի պետությունը որոշակի գնահատական տա: Չգիտեմ` միգուցե դա կլինի ներողության տեսքով: Մենք արդեն որոշակի բարոյական նորմերի սահմաններում պարոն Բադեյանի արարքը գնահատել ենք»,-ընդգծեց նա:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը