Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։
Եթե համեմատենք 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն նվազել է գրեթե կեսով։
2014-ի մարտի 4 զոհերից Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է միայն 2-ը։ 4 զոհերից1-ն ադրբեջանական կողմի բնորոշմամբ մարտական է. մարտի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ի վարկածով Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլունսպանվել էր «հայկական գնդակից»։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։
3 ոչ մարտական կորուստներից մեկը գրանցվել է մարտի 17-ին ՃՏՊ-ի հետևանքով՝ Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհին։
Մյուս կորուստը վերաբերում է մարտի 22-ին Զագաթալայի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Քերիմով Ալիսահիբ Ալիբաքաթ օղլուի՝ ինքնասպան լինելու միջադեպին։ Բուժզննման արդյունքում պարզվել էր՝ զինծառայողը մկնդեղ էր ընդունել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի մեկնաբանել միջադեպը։
Մյուս ոչ մարտական կորուստը 20-ամյա շարքային Հեյբաթգուլու Մաքսութ օղլու Ազիզովն է, որն առաջնագծի հատվածում տեղակայված զորամասերից մեկում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված ինքնաձիգից։ Ադրբեջանի ՊՆ-ն նախնական վարկածներ չի առաջադրել. այսինքն պարզ չէ՝ զինծառայողն ինքնասպան է եղել, թե ինքն իրեն կրակել է անզգուշության հետևանքով։
Ինչ վերաբերում է վիրավորման դեպքերին, ապա դրանք 2013-ի մարտ ամսվա համեմատ աճել են 33.3 տոկոսով։
Ընդհանուր առմամբ արձանագրվել է վիրավորման 8 դեպք, որից 1-ը՝ մարտական, 1-ը՝ ականի պայթյունից, ըստ այդմ էլ՝ 6-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Մարտական պայմաններում վիրավորված զինծառայողի ինքնությունը հայտնի չէ. Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Հայտնի է միայն, որ մարտի 28-ին ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մարտական դիրքերում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ոտքին՝ ադրբեջանական կողմի վարկածով «հայկական գնդակից»։
Ականի վրա պայթյունն արձանագրվել է մարտի 7-ին Նախիջևանում, երբ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ականի վրա պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայողը։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել դեպքը։
Հարկ է նշել, որ մարտ ամսվա ընթացքում վիրավորման 2 միջադեպերը անհայտ հանգամանքներում են գրանցվել։ Այսպես, մարտի 1-ին 20-ամյա Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլիի ձեռքում պայթել է հակահետևակային ականի բռնկիչը, իսկ մարտի 10-ին մեկ այլ զինծառայողի ձեռքում փամփուշտ է պայթել։
Ոչ մարտական պայմաններում 2 վիրավորվածների դեպքերի նախնական վարկածներ առաջ չեն քաշվել. մեկի վիրավորման պատճառը կամ զինծառայողների միջև վեճն է կամ էլ զենքի հետ անզգույշ վարմունքը, մյուսինը՝ կրկին զենքի հետ անզգույշ վարմունքը կամ ինքնասպանության փորձը։ Անդրադառնալով վերջին 2 ոչ մարտական միջադեպերից մեկն էլ դժբախտ պատահար է, արձանագրվել է Քյուրդամիրի շրջանի ռազմաօդային ուժերի կայանում, մյուսը դանակահարություն է։
Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի փետրվարի ընթացքում. հայտարարվել էր 5 զոհի, 5 վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով մարտին հայտարարված 4 զոհերն ու 8 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 16 զոհի, 26 վիրավորի մասին: Նշված 12 զոհերից 5-ն ադրբեջանական կողմի վարկածով՝ մարտական են՝ «հայկական գնդակից»:
Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մարտին

Աղբյուրը՝ razm.info