Այս տարածաշրջանի խնդիրներից են վիտամինների ու հանքային նյութերի պակասը, թերաճը և ճարպակալումը
Ընդհանուր առմամբ եւ կալորիաների սպառման տեսակետից, 53 երկրներ ներառող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղցի ցուցանիշը պետք է նվազի` հասնելով մեկ տոկոսից էլ ցածր թվի մինչեւ 2050թ.: Այդուհանդերձ, որոշ երկրներում այսօր նկատելի են սնուցման հետ կապված մշտական խնդիրներ:
Ահա վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկող, երկու տարին մեկ կազմակերպվող ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի նախօրեին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմիցներկայացված պատկերը:
Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին փաստաթղթում նշվում է, որ «կալորիաների սպառումը`որպես թերսնուցման չափման միջոց, ներկայում ամենամեծխնդիրը չէ», թեեւ մի շարք երկրներ բացառություն են կազմում:
Ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու երկիր դեռ չի հասել քաղցի նվազեցման միջազգային երկու հիմնականթիրախներին` «2001թ. Հազարամյակի զարգացման թիվ մեկ նպատակին» եւ «1996թ. Պարենի համաշխարհայինգագաթնաժողովի նպատակին»: Երկու նպատակներն էլ ուղղված էին թերսնուցման կիսով չափ նվազեցմանը մինչեւ 2015թ.`ընդհանուր բնակչության համամասնությամբ եւ բացարձակ թվերով: Երեք երկրներում այսօր թերսնուցման ցուցանիշըդեռեւս գերազանցում է 5 տոկոսը:
Անբարենպաստ սննդակարգ , թերաճ երեխաներ
Այս փաստաթղթում ընդգրկված երկրներից շատերում ավելի լուրջ խնդիր են հանդիսանում համապատասխան միկրոտարրերի սպառման պակասը եւ սննդակարգերի «անբարենպաստ» որակը: Այդ պատճառով այս երկրները հաճախ ավելի ցածր վարկանիշ ունեն, քան աշխարհի մյուս տարածաշրջանները:վկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մինչեւ հինգ տարեկան թերաճ երեխաների միջին տոկոսային հարաբերությունն ավելի քան երեք անգամ բարձր է, քան ԱՊՀ եվրոպական երկրներում, որտեղ այդ թիվը 6 տոկոս է կազմում:
Հարավ-արեւելյան Եվրոպայի խմբի երկրներում երեխաների թերաճության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել երկու երկրներում:
Որոշ երկրներում սննդակարգը միատեսակ է: Որոշ երկրներում բնակչության ամենաաղքատ խավն իր օրական կալորիաների 73 տոկոսը ստանում է հացահատիկի եւ ընդամենը 10 տոկոսը` կաթնամթերքի կամ մսամթերքի հաշվին: Ի տարբերություն դրանց, ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում սննդակարգն ավելի հավասարակշռված է. այստեղ մարդիկ հացահատիկից ստանում են կալորիաների ընդամենը 48 տոկոսը, իսկ 29 տոկոսը` կենդանական ծագում ունեցող մթերքներից:
Փաստաթղթում նշվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճ է գրանցվում մրգի եւ բանջարեղենի արտադրության ոլորտում, եւ այս միտումը հույս է ներշնչում, որ սննդակարգն այս երկրներում ավելի բազմազան եւ որակյալ կդառնա:
Ճարպակալումը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները
Դիտարկվող երկրներում հավելյալ քաշ ունեցող մարդկանց թվի աճ է գրանցվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մարդկանց 48 տոկոսի եւ ԱՊՀ եվրոպական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում բնակչության ավելի քան 50 տոկոսի մոտ հավելյալ քաշ կամ ճարպակալություն է արձանագրվել: Փաստաթղթի հեղինակները զգուշացնում են, որ հավելյալ քաշը մեծացնում է սննդակարգի հետ կապված հիվանդությունների ռիսկը եւ ավելացնում առողջապահական հաստատությունների ծանրաբեռնվածությունը, հատկապես սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող աղքատ երկրներում:
Սննդի բարձր եւ անկայուն գին
Կենտրոնանալով պարենային տեսանկյունից առավել անապահով երկրների խմբի` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա, ՊԳԿ-ն նշում է, որ չնայած վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճին, բոլոր երկրները, բացի Ուզբեկստանից, շարունակում են գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել: Զգալի կախվածությունը ներկրվող ապրանքներից այս երկրներն ավելի խոցելի է դարձնում միջազգային գների տատանումների կամ արտահանումից գոյացող եկամուտի մակարդակի նկատմամբ:
Սպառողների մակարդակով այս երկրներում տնտեսությունների բյուջեների միջինում 30 տոկոսը ծախսվում է սննդի վրա, մինչդեռ Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում այդ թիվը համապատասխանաբար 10 եւ 13 տոկոս է կազմում: Ամենաաղքատ ընտանիքները հակված են իրենց եկամտի շատ ավելի բարձր մասնաբաժին ծախսել սննդի վրա, որոշ դեպքերում`մինչեւ 70 տոկոսի չափով:
Ո՞ր ուղղությամբ շարժվել
Փաստաթղթում դիտարկված 18 երկրների մարդկային առողջության եւ զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն ազգային կառավարությունների քաղաքականության ընտրությունից: Հիմնական հանձնարարականը հստակ է. «Կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն գյուղատնտեսական ու գյուղական ոլորտի վերականգնման եւ զարգացման համապարփակ մոտեցման մշակմանն ու իրականացմանը»:
Առաջարկվում են պարենային անվտանգության եւ սնուցման ազգային քաղաքականության մի շարք առանցքային բաղադրիչներ. Քաղաքականության կենտրոնացում փոքր հողատեր արտադրողների վրա` գյուղերում աղքատության նվազեցման, արտադրանքի մեծացման եւ գյուղատնտեսական մրցունակության բարելավման նպատակով ։ Հրաժարում լայնածավալ արտադրությունից եւ մեկ կամ երկու ապրանքի վրա հույս դնելուց
Ընդհանուր տնտեսական աճ
Խուսափում սպառողական լրավճարներից եւ գնի վերահսկողությունից
Եկամտի վերաբաշխման եւ սոցիալական ապահովության ծրագրեր` նպատակուղղված բնակչության խոցելի խմբերին
Առեւտրային եւ միջազգային համագործակցություն
Հզոր գիտական եւ տեխնոլոգիական համակարգ, որը խթանում է գյուղատնտեսական ոլորտի նորարությունները
«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում, այդ թվում նաեւ ապագա հեռանկարները եւ ծագող խնդիրները» փաստաթուղթը պատրաստվել է ՊԳԿ Եվրոպայի 29-րդ տարածաշրջանային համաժողովին անդամ երկրների դիտարկումները ներկայացնելու նպատակով: Նույն վերնագիրը կրող օրակարգի կետը նախատեսված է ներկայացնել չորեքշաբթի, ապրիլի 2-ի առավոտյան: Ընդհանուր առմամբ մասնակցության հայտ է ներկայացրել 44 երկրի պատվիրակություն:
Այս տարածաշրջանի խնդիրներից են վիտամինների ու հանքային նյութերի պակասը, թերաճը և ճարպակալումը
Ընդհանուր առմամբ եւ կալորիաների սպառման տեսակետից, 53 երկրներ ներառող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղցի ցուցանիշը պետք է նվազի` հասնելով մեկ տոկոսից էլ ցածր թվի մինչեւ 2050թ.: Այդուհանդերձ, որոշ երկրներում այսօր նկատելի են սնուցման հետ կապված մշտական խնդիրներ:
Ահա վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկող, երկու տարին մեկ կազմակերպվող ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի նախօրեին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմիցներկայացված պատկերը:
Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին փաստաթղթում նշվում է, որ «կալորիաների սպառումը`որպես թերսնուցման չափման միջոց, ներկայում ամենամեծխնդիրը չէ», թեեւ մի շարք երկրներ բացառություն են կազմում:
Ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու երկիր դեռ չի հասել քաղցի նվազեցման միջազգային երկու հիմնականթիրախներին` «2001թ. Հազարամյակի զարգացման թիվ մեկ նպատակին» եւ «1996թ. Պարենի համաշխարհայինգագաթնաժողովի նպատակին»: Երկու նպատակներն էլ ուղղված էին թերսնուցման կիսով չափ նվազեցմանը մինչեւ 2015թ.`ընդհանուր բնակչության համամասնությամբ եւ բացարձակ թվերով: Երեք երկրներում այսօր թերսնուցման ցուցանիշըդեռեւս գերազանցում է 5 տոկոսը:
Անբարենպաստ սննդակարգ , թերաճ երեխաներ
Այս փաստաթղթում ընդգրկված երկրներից շատերում ավելի լուրջ խնդիր են հանդիսանում համապատասխան միկրոտարրերի սպառման պակասը եւ սննդակարգերի «անբարենպաստ» որակը: Այդ պատճառով այս երկրները հաճախ ավելի ցածր վարկանիշ ունեն, քան աշխարհի մյուս տարածաշրջանները:վկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մինչեւ հինգ տարեկան թերաճ երեխաների միջին տոկոսային հարաբերությունն ավելի քան երեք անգամ բարձր է, քան ԱՊՀ եվրոպական երկրներում, որտեղ այդ թիվը 6 տոկոս է կազմում:
Հարավ-արեւելյան Եվրոպայի խմբի երկրներում երեխաների թերաճության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել երկու երկրներում:
Որոշ երկրներում սննդակարգը միատեսակ է: Որոշ երկրներում բնակչության ամենաաղքատ խավն իր օրական կալորիաների 73 տոկոսը ստանում է հացահատիկի եւ ընդամենը 10 տոկոսը` կաթնամթերքի կամ մսամթերքի հաշվին: Ի տարբերություն դրանց, ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում սննդակարգն ավելի հավասարակշռված է. այստեղ մարդիկ հացահատիկից ստանում են կալորիաների ընդամենը 48 տոկոսը, իսկ 29 տոկոսը` կենդանական ծագում ունեցող մթերքներից:
Փաստաթղթում նշվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճ է գրանցվում մրգի եւ բանջարեղենի արտադրության ոլորտում, եւ այս միտումը հույս է ներշնչում, որ սննդակարգն այս երկրներում ավելի բազմազան եւ որակյալ կդառնա:
Ճարպակալումը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները
Դիտարկվող երկրներում հավելյալ քաշ ունեցող մարդկանց թվի աճ է գրանցվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մարդկանց 48 տոկոսի եւ ԱՊՀ եվրոպական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում բնակչության ավելի քան 50 տոկոսի մոտ հավելյալ քաշ կամ ճարպակալություն է արձանագրվել: Փաստաթղթի հեղինակները զգուշացնում են, որ հավելյալ քաշը մեծացնում է սննդակարգի հետ կապված հիվանդությունների ռիսկը եւ ավելացնում առողջապահական հաստատությունների ծանրաբեռնվածությունը, հատկապես սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող աղքատ երկրներում:
Սննդի բարձր եւ անկայուն գին
Կենտրոնանալով պարենային տեսանկյունից առավել անապահով երկրների խմբի` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա, ՊԳԿ-ն նշում է, որ չնայած վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճին, բոլոր երկրները, բացի Ուզբեկստանից, շարունակում են գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել: Զգալի կախվածությունը ներկրվող ապրանքներից այս երկրներն ավելի խոցելի է դարձնում միջազգային գների տատանումների կամ արտահանումից գոյացող եկամուտի մակարդակի նկատմամբ:
Սպառողների մակարդակով այս երկրներում տնտեսությունների բյուջեների միջինում 30 տոկոսը ծախսվում է սննդի վրա, մինչդեռ Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում այդ թիվը համապատասխանաբար 10 եւ 13 տոկոս է կազմում: Ամենաաղքատ ընտանիքները հակված են իրենց եկամտի շատ ավելի բարձր մասնաբաժին ծախսել սննդի վրա, որոշ դեպքերում`մինչեւ 70 տոկոսի չափով:
Ո՞ր ուղղությամբ շարժվել
Փաստաթղթում դիտարկված 18 երկրների մարդկային առողջության եւ զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն ազգային կառավարությունների քաղաքականության ընտրությունից: Հիմնական հանձնարարականը հստակ է. «Կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն գյուղատնտեսական ու գյուղական ոլորտի վերականգնման եւ զարգացման համապարփակ մոտեցման մշակմանն ու իրականացմանը»:
Առաջարկվում են պարենային անվտանգության եւ սնուցման ազգային քաղաքականության մի շարք առանցքային բաղադրիչներ.
Քաղաքականության կենտրոնացում փոքր հողատեր արտադրողների վրա` գյուղերում աղքատության նվազեցման, արտադրանքի մեծացման եւ գյուղատնտեսական մրցունակության բարելավման նպատակով ։
Հրաժարում լայնածավալ արտադրությունից եւ մեկ կամ երկու ապրանքի վրա հույս դնելուց
«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում, այդ թվում նաեւ ապագա հեռանկարները եւ ծագող խնդիրները» փաստաթուղթը պատրաստվել է ՊԳԿ Եվրոպայի 29-րդ տարածաշրջանային համաժողովին անդամ երկրների դիտարկումները ներկայացնելու նպատակով: Նույն վերնագիրը կրող օրակարգի կետը նախատեսված է ներկայացնել չորեքշաբթի, ապրիլի 2-ի առավոտյան: Ընդհանուր առմամբ մասնակցության հայտ է ներկայացրել 44 երկրի պատվիրակություն:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն