Լրահոս

01.04.2014 20:29


ԱՄՆ–ի Կոնգրեսում նախատեսվում է համաձայնեցնել Ուկրաինայի հարցով օրինագծի վերջնական տարբերակը

ԱՄՆ–ի Կոնգրեսում նախատեսվում է համաձայնեցնել Ուկրաինայի հարցով օրինագծի վերջնական տարբերակը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, ինչպես սպասվում է, երեքշաբթի կքվեարկի Սենատի՝ Ուկրաինային օգնության փաթեթ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու օրինագծի տարբերակին։ Ե՛վ Սենատը, և՛ ներկայացուցիչների պալատն անցած հինգշաբթի, ձայների մեծամասնությամբ, հավանություն են տվել Ուկրաինային աջակցելու սեփական օրինագծերին։ Վերին պալատում օրինագծին հավանություն է տվել 98 սենատոր, եկուսը՝ դեմ։ Ներկայացուցիչների պալատում օրինագծին հավանություն է տվել 399 մարդ, դեմ՝ 19-ը։ Փաստորեն, երկու օրինագիծ է մշակվել, որոնք իրենց բովանդակությամբ գրեթե չեն տարբերվում։ Եթե Սենատի տարբերակը ներկայացուցիչների պալատի հավանությունը ստանա, ապա հենց այդ օրինագիծն էլ կներկայացվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Այս խորագրի վերջին նյութերը