Վենեսուելայում անկարգությունների զոհ է դարձել 37 մարդ
Մարտի 12-ից շարունակվող անկարգությունների հետևանքով Վենեսուելայում զոհվել է 37 մարդ: Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան։ Ելույթ ունենալով «Venezolana de Televisión» հեռուստաալիքի եթերում՝ նա նշել է, որ զոհվածներից 29-ը քաղաքացիական անձինք են, իսկ 8-ը՝ իրավապահ ուժերի ներկայացուցիչներ։ Օրտեգան հաղորդել է, որ հետաքննության ընթացքում բերման են ենթարկվել 17 ոստիկան և զինծառայող, երեքը բանտարկվել է։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տուժել է 559 մարդ։ Իրավապահ մարմինները ձերբակալել են հակակառավարական ցույցերի 168 մասնակցի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։